Բայդենը պետք է ազդի Ալիևի վրա իր լծակներով՝ դադարեցնելու Լաչինի շրջափակումը. կոնգրեսական Մաքգովերն


Բայդենը պետք է ազդի Ալիևի վրա իր լծակներով՝ դադարեցնելու Լաչինի շրջափակումը. կոնգրեսական Մաքգովերն
Օգոստոս 12 10:57 2023

Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում հայերին սննդի, ջրի և դեղորայքի մատակարարման արգելափակումը միջազգային իրավունքի խախտում է։ Ջո Բայդենը պետք է օգտագործի բոլոր լծակները Ադրբեջանի վրա ազդելու՝ ներառյալ ռազմական օգնության դադարեցումը, որպեսզի Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տրվի: Այս մասին գրառում է կատարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեմյս Մաքգովերնը: