Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ ԱԽ արտակարգ նիստ գումարվի՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-Ի X-ի էջը:
«Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»,- ասված է Հայաստանի դիմումի մեջ։










