Զինծառայող է զոհվել․ հայտնի է ինքնությունը


Զինծառայող է զոհվել․ հայտնի է ինքնությունը
Օգոստոս 11 10:46 2023
Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը:
 
Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: 
 
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:
 
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: