Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն (լուսանկարներ)


Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն (լուսանկարներ)
Օգոստոս 10 18:59 2023

Օգոստոսի 10-ին ԿԸՀ առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն։ Այս մասին հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

 

 

Նախ ԿԸՀ են այցելել «Հայաստանի եվրոպական կուսակցության», ապա «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները։

 

Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետին մնացել է 2 օր։