Սերգեյ Ասատուրովն արդարացվեց


Սերգեյ Ասատուրովն արդարացվեց
Օգոստոս 10 12:11 2023

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախաքննական մարմինը արձանագրել է, որ Սերգեյ Ասատուրովի գործողություններում բացակայում է զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմը:

Սա լավ նորություն է, բայց սրանով ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանում ազատ արտահայտվելու համար մարդիկ ենթարկվում են ճնշումների, ինչն, իհարկե, Սերգեյ Ասատուրովի պարագայում բարեհաջող տապալվեց»։