Երևանում նկարահանվում է հնդիկ հայտնի արտիստների մասնակցությամբ տեսահոլովակ․ մանրամասներ


Երևանում նկարահանվում է հնդիկ հայտնի արտիստների մասնակցությամբ տեսահոլովակ․ մանրամասներ
Օգոստոս 10 11:32 2023

Երևանում ամեն քայլափոխի հնդիկներին հանդիպելն այսօր արդեն սովորական բան է դարձել, սակայն այն ինչ կատարվում էր մայրաքաղաքի սրտում, գրավեց շատերի ուշադրությունը: Մի շարք հնդիկների մասնակցությամբ տեղի էր ունենում նկարահանում:

Իրավիճակի հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի մեծացավ, երբ նկարահանման հրապարակում հայտնվեցին  դերասաններ  Ռաֆայել Երանոսյանը, Զիրոյանը, Աննա Մանուչարյանը ու Սոնա Մաթևոսյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ նկարահանումն իրականացնում է  Yeremyan Production-ը:

Video Player
 
 
00:00
 
00:14
 
 

«Վաղուց ենք նման ծրագրեր իրականացնում: Կոնկրետ այս դեպքում նկարահանվող տեսահոլովակը ռոմանտիկայի ժանրում է, նկարահանվում են հնդիկ երգիչներ, ովքեր հատուկ տեսահոլովակի նկարահանման համար գալիս են Հայաստան: Նրանցից մեկը մեծ ճանաչում վայելող, հնդիկ երգիչ և երաժշտական պրոդյուսեր Ռամմջի Գուլատին է: Մոդելը, որը նկարահանվում է հոլովակում հրավիրվել է Սերբիայից: Հայաստանում է լինելու 2 օր: Նկարահանող անձնակազմը և՛ Հայաստանից է, և՛ Հնդկաստանից»,-ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Yeremyan  Production-ի ղեկավար Երեմ Երեմյանը:

Մարիամ Ղազարյան