Բըրբանքում հայերը կաթվածահար են արել երթեւեկությունը՝ ի պաշտպանություն Արցախի ավտոերթ իրականացնելով


Բըրբանքում հայերը կաթվածահար են արել երթեւեկությունը՝ ի պաշտպանություն Արցախի ավտոերթ իրականացնելով
Օգոստոս 10 11:16 2023



Լոս Անջելելսի հայերը շարունակում են բողոքի ակցիաները` Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։

Այս պահին Բըրբանքում քաղաքացիները ազդանշաններով ավտոերթ են իրականացնում՝ կաթվածահար անելով երթեւեկությունը։ Նրանց մեքենաների վրա Հայաստանի եւ Արցախի դրոշներն են։

 

Նշենք, որ արդեն 3 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին: