Կոնգրեսական Շերմանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ


Կոնգրեսական Շերմանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Օգոստոս 10 10:19 2023

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նոր խոսնակ ընտրվելու կապակցությամբ։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շերմանն իր շնորհավորական ուղերձը հրապարակել է իր պաշտոնական կայքում։

«Ես ողջունում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նոր նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրության կապակցությամբ։ Ես անհամբերությամբ սպասում եմ ղեկավարության անցումային այս փուլին և աշխատանքի շարունակությանը՝ ուղղված Արցախի և հայ ժողովրդի հետ ԱՄՆ-ի կապերի հետագա ամրապնդմանը», - ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ավագ անդամը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։