«Վստահ եմ՝ Վագիֆ Խաչատրյանի տվյալները թշնամուն տրամադրել են հենց ՀՀ իշխանությունները». Ռ. Մելիքյան


«Վստահ եմ՝ Վագիֆ Խաչատրյանի տվյալները թշնամուն տրամադրել են հենց ՀՀ իշխանությունները». Ռ. Մելիքյան
Հուլիս 30 12:36 2023

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վստահ եմ՝ Վագիֆ Խաչատրյանի տվյալները թշնամուն տրամադրել են հենց ՀՀ իշխանությունները։ Վստահ եմ՝ տրամադրել են հազարավոր այլ ազատամարտիկների տվյալներ ևս։
Եթե թշնամու դրածոները շարունակեն իշխել Հայաստանում, ապա հեռու չէ այն օրը, երբ ազատամարտիկներին ու հրամանատարներին սկսեն հանձնել ուղիղ Երևանից։ Դա իրադարձությունների նույնքան տրամաբանական զարգացում կլինի, որքան կայծակից հետո որոտը»։