Որոշում ենք կայացրել, որ Արեն Մելիքսեթյանը դադարեցնի պաշտոնավարումը որպես Թեղուտի վարչական ղեկավար, մեզ համար անընդունելի է նման պահվածքը. Մեսրոպ Առաքելյան


Որոշում ենք կայացրել, որ Արեն Մելիքսեթյանը դադարեցնի պաշտոնավարումը որպես Թեղուտի վարչական ղեկավար, մեզ համար անընդունելի է նման պահվածքը. Մեսրոպ Առաքելյան
Հուլիս 29 18:20 2023

Թեղուտ վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ ծեծկռտուք էր եղել, որից հետո նա կալանավորվել էր։

 

 

Այս թեմայով Tert.am-ը մեկնաբանություն է վերցրել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից։

 

- Պարոն Առաքելյան, «Ապրելու երկիր» կուսակցության կողմից կառավարում ստանձնած Ալավերդիի Թեղուտ վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել, նա կալանավորվել է։ Սա ի՞նչ արձագանք է գտել կուսակցությունում, ո՞րն է անձամբ Ձեր վերաբերմունքը կատարվածին։

 

—Իհարկե, մեզ համար անընդունելի է նման պահվածքը և դա չի կարող անհետևանք մնալ։ Նման մարդիկ մեր թիմում տեղ չունեն։ Մեծ թիմերում հնարավոր են բացթողումներ։ Բայց դրանք ընդունելու ու չեզոքացնելու նպատակադրում ու կամք մենք ունենք։

Չբացառելով ցանկացած քաղաքացու անմեղության կանխավարկածը, միևնույն ժամանակ առկա փաստերը համարելով մեզ համար բավարար` որոշում ենք կայացրել, որ Արեն Մելիքսեթյանը դադարեցնի պաշտոնավարումը որպես Թեղուտի վարչական ղեկավար, մնացած գործընթացը թողնելով իրավապահներին։

 

Պետական, համայնքային ծայառողը պարտավոր է դրսևորել ոչ միայն օրենքի նկատմամբ բացառիկ հարգանք, այլև օրինակ ծառայել համայնքի բնակիչների համար իր վարքագծով։