Այս պահին Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող քաղաքացու ճակատագիրն անհայտ է․ Արցախի ՄԻՊ


Այս պահին Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող քաղաքացու ճակատագիրն անհայտ է․ Արցախի ՄԻՊ
Հուլիս 29 14:48 2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։

 

Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։

 

Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը։