«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը ամփոփել է ստորագրահավաքի չորրորդ շաբաթվա աշխատանքները, որի արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Ըստ Չալաբյանի, նախաձեռնության չորս շաբաթվա ընթացքում «Հայաքվե»-ին միացել է 54 800 քաղաքացի, որից 16 000-ը՝ միայն վերջին շաբաթում։
Նա նաև նշեց, որ գերազանցել են ստորագրահավաքի առաջին փուլի համար անհրաժեշտ նվազագույն շեմը։
Մանրամասն՝ տեսանյութում։









