Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական տվեց


Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական տվեց
Հուլիս 29 10:30 2023

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել․ հայտնում են Արցախի Ազգային ժողովից։

Հայտնել էինք, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել, պատճառն առողջական խնդիրներն են։