Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։ Նա եղել է Ներքին Գետաշեն գյուղում, ծանոթացել դպրոցի կառուցման աշխատանքներին:
Ավելի քան 900 աշակերտի համար նախատեսված և 5 մասնաշենք ունեցող դպրոցի շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին:
«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ողջունում եմ քեզ իմ հայրենիքում, քո ցավը տանեմ», - Փաշինյանին տեսնելիս ասում է գյուղացին:
Նրանք ասել են` ոչ մի դժգոհություն չունեն, միայն ջրի հարցը պետք է լուծել:









