Դաշտերն ուրիշ ձևով պետք է ոռոգեք․ Փաշինյանը՝ Ներքին Գետաշենի բնակիչներին


Դաշտերն ուրիշ ձևով պետք է ոռոգեք․ Փաշինյանը՝ Ներքին Գետաշենի բնակիչներին
Հուլիս 28 17:25 2023

Ոռոգման ջուր չունի ժողովուրդը։ Այս մասին Ներքին Գետաշենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց բնակիչներից մեկը։ 

 

 

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Պետք է լուծենք, բայց դաշտերն ուրիշ ձևով պետք է ոռոգեք»։

 

Ինչպես տեղեկանում ենք հրապարակված տեսանյութից, Փաշինյանը գյուղ է այցելել N 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին ծանոթանալու համար:

 

 

Փաշինյանի ՖԲ էջում ու կառավարության յություբյան ալիքում տեղադրված տեսանյութում գործադիր իշխանության ղեկավարը բնակիչներին նաև ասաց․ «Հերթով, մանկապարտեզ ենք կառուցում, դպրոց ենք կառուցում, բոլոր մարզկենտրոննում ֆիտնես կենտրոններ ենք կառուցելու՝ լողավազններով»։

 

 

 

Ի պատասխան մեկ ուրիշ բնակիչ ասաց․ «Էս ջրի հարցը, եթե լուծես, քո ցավը տանեմ»։