Ադրբեջանական իշխանությունները պետք է ապահովեն Լաչինով տեղաշարժը․ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանություն


Ադրբեջանական իշխանությունները պետք է ապահովեն Լաչինով տեղաշարժը․ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանություն
Հուլիս 28 01:17 2023

ՌԴ-ում Իսպանիայի դեսպանությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է արել՝  աջակցություն հայտնելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի՝  Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու կոչին։

 

 

 

«Ադրբեջանական իշխանությունները պետք է արագորեն ապահովեն Լաչինի միջանցքով անվտանգությունն ու ազատ տեղաշարժը և թույլ չտան ճգնաժամի էսկալացիա»,- ասվում է հաղորդագրության մեջ։