Սյամոն լուլու է դարձել. նա սեփական կրծքով պաշպանում է Աննայի գաղտնի իշխանությունն ու ջանում կոծկել բացահայտ դավաճանությունը


Սյամոն լուլու է դարձել. նա սեփական կրծքով պաշպանում է Աննայի գաղտնի իշխանությունն ու ջանում կոծկել բացահայտ դավաճանությունը
Հուլիս 27 07:58 2023

 

«Իշխանափոխություն լինի-չլինի Հայաստանում, Արցախի հետ որևիցե կապ չունի. Ադրբեջանն անգամ, երբ որ դուք նկատում եք, արգելում է «Արցախ» կամ «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունն օգտագործել կամ խառնվել իր ներքին խնդիրրներին և դա մեծ պրոբլեմ ա սարքում»,-հայտարարել է Սյամոն եթերում՝ստեղծված իրավիճակը պայմանավորելով «քսան քանի տարի» տեղի ունեցած «թալանով». պատերազմում պարտվելուց հետո, մենք ամեն ինչ այլևս կորցրել ենք՝ ըստ Սյամոյի: 

Սյամոն իրեն պահել է շարքային նիկոլականի, մոլորության մեջ հայտնված զոմբիի կամ ուղղակի Լուլուի նման. Նիկոլական պրոպագանդայի ամենակարևոր քարոզչական մեխերից մեկն էլ, ինչպես հայտնի է, Հայաստանի ու Արցախի հետ ներկայումս կատարվողի ու Նիկոլի միջև աներկբա կապը հերքելն է: Սյամոն, փաստորեն, լուլու է դարձել, նա սեփական կրծքով պաշպանում է Աննայի գաղտնի իշխանությունն ու ջանում կոծկել բացահայտ դավաճանությունը: Սա միանգամայն բնական է. Սյամոն անձամբ է լրջագույն մասնակցություն բերել այդ դավաճանությանն, ուստի փրկելով Նիկոլի հետույքը՝ նա նախ փրկում է սեփականը: Համաձայնեք, որ միայն հասկացողության հետ խնդիրներ ուենցողները կարող են Նիկոլի ու Արցախի գլխին եկածի միջև կապ չտեսնել: Սյամոն մոռացել է, թե ինչպես են Նիկոլն ու նրա մանկլավիկները օրը մի հազար անգամ Արցախը որպես Ադրբեջան հռչակում, ինչպես է Նիկոլը բադրջանի բազար տանում: 

Հենց որ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, ոչ միայն տարածաշրջանում արմատական փոփոխություններ են լինելու, այլև սյամոներն են վերջապես դատվելու՝ հայրենիքի դավաճանության, թուրքի էրկու կոպեկին գերի գնալու ու Հայաստանի պատիվը գետնով տալու համար: 

Այդ օրը հեռու չէ…