«Մայբախ»-ով պարեկին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. պարզվել է վարորդի ինքնությունը


«Մայբախ»-ով պարեկին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. պարզվել է վարորդի ինքնությունը
Հուլիս 27 13:05 2023

Երեկ, երբ անհայտ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, «Մայբախ»-ի վարորդը վրաերթի ենթարկեց պարեկային ծառայողին, որին տեղափոխեցին հիվանդանոց։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Պարեկային ծառայողը բուժօգնության է դիմել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա մոտ ախտորոշվել է միայն սալջարդ և նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Պարզվել է «Մերսեդես-Մայբախ» մակնիշի ավտոմեքենան վարած անձի ինքնությունը։ Նախաքննությունը շարունակվում է։

Մամուլը գրել էր, որ Բաղրամյան պողոտայում պարեկին վթարի ենթարկած «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է  «Կառուցապատողների հայկական» ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, բայց վրաերթի պահին ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը: