Հումանիտար օգնությունը Լաչինի միջանցքի մոտ է, սպասում ենք ռուս խաղաղապահների ու Բաքվի արձագանքին


Հումանիտար օգնությունը Լաչինի միջանցքի մոտ է, սպասում ենք ռուս խաղաղապահների ու Բաքվի արձագանքին
Հուլիս 27 11:27 2023

Խնդրել ենք, որ խաղաղապահերը ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, սակայն Ադրբեջանը խոչընդոտում է բեռների մուտքը, պատճառաբանում են իբր միջանցքն օգտագործվում է ռազմական նպատակներով, սա անհեթեթ պնդում է, որը օգտագործվում է որպես պատրվակ Լաչինի միջանցքը արգելափակելու համար։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՀՀ-ից ԼՂ 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկելու մասին։

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է՝ հավելելով, որ սպասում են ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտոնական Բաքվի դրական արձագանքին․ «Որովհետև հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող հումանիտար բեռների մուտքը ԼՂ կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին։

Մանրամասն՝ տեսանյութում։