Նիկոլի խոսնակի արձագանքը Հաջիևի հայտարարությանը


Նիկոլի խոսնակի արձագանքը Հաջիևի հայտարարությանը
Հուլիս 26 23:19 2023

Նախօրեին կյայացած ասուլիսում վարչապետի հնչեցրած հայտարարությանը ավելացնելու բան չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի այն հայտարարությանը, թե Բրյուսելում հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել հումանիտար բեռները Աղդամի ճանապարհով Արցախ հասցնելու վերաբերյալ:

«Վարչապետը նախօրեին կայացած ասուլիսում անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, թե ինչի շուրջ են բանակցել Բրյուսելում՝ այդ համատեքստում հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Ավելացնելու այլ բան չունեմ»,- ասաց նա: