Պոլիտեխնիկն ու Քյոլնի տեխնոլոգիական հանալսարանը ստորագրել են Ակադմիական համագործակցության հուշագիր․ Գոռ Վարդնայն


Պոլիտեխնիկն ու Քյոլնի տեխնոլոգիական հանալսարանը ստորագրել են Ակադմիական համագործակցության հուշագիր․ Գոռ Վարդնայն
Հուլիս 26 23:05 2023

Այսօր Քյոլնի տեխնոլոգիական հանալսարանի (կիրառական գիտությունների համալսարան) նախագահ դոկտոր, պրոֆեսոր Ստեֆան Հերցիգի հետ ստորագրեցինք Ակադմիական համագործակցության հուշագիր:

 

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

 

«Համագործակցությունը հնարավորություն է ստեղծում`

 
 

Ակադեմիական, վարչական անձնակազմի երկարաժամկետ փոխանակում,

Բակալավրում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողների շարժունություն,

Համատեղ դասախոսությունների, սեմինարների, գիտաժողովների կազմակերպում,

Ակադեմիական կրեդիտների փոխճանաչում,

Համատեղ դրամաշնորհային նախագծերի իրականացում,

Համատեղ գիտական հրապարակումների և հանդեսների իրականացում:

Մեր նպատակն է այս ճանապարհով ստեղծել կյուն և վստահելի արդյունքներ գեներացնող ակադեմիական համագործակցություն:

Համագործակցության հուշագիրը գործում է այսօրվանից 3 տարի ժամկետով` շրջափուլը հետագայում երկարացնելու հնարավորությամբ»,-նշել է նա: