Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 20 վիրավոր


Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 20 վիրավոր
Հուլիս 26 21:17 2023

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է  տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան Վանաձոր ավտոճանապարհի 94 կմ հատվածում, բախվել են Mercedes Sprinter  միկրոավտոբուսն ու և ГАЗ-53 մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 20 հոգի տարբեր ստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, գրում է Shamshyan-ը։ 

 

 

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:

 

 

Բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

 

 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները և մայրուղուց հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին:

 

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է  վարույթ: 

 

Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: