Ինչու է հրաժարական տալիս Արցախի ԱԺ նախագահը․ մանրամասներ


Ինչու է հրաժարական տալիս Արցախի ԱԺ նախագահը․ մանրամասներ
Հուլիս 26 20:31 2023

Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տալիս իր պաշտոնից։

 

 

ArmLur.am-ի տեղեկություններով, Արթուր Թովմասյանն առողջական խնդիրներ ունի և դա է իր հրաժարականի պատճառը․ նա այլևս ի վիճակի չէ  պաշտոնավարել։

 

Հավելենք, որ վաղը՝ հուլիսի 27-ին Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել, չի բացառվում, որ այդ ժամանակ էլ հայտարարվի Թովմասյանի հրաժարականի մասին։