Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկնել է Սկոպյե


Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկնել է Սկոպյե
Օգոստոս 7 14:43 2017

Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնել է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» հետ կվիճարկի Եվրոպայի սուպերգավաթը: Անգլիական թիմի կազմում հանդիպմանը մեկնել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մրցավայր է մեկնել նաեւ Մադրիդի «Ռեալը», որի հետ է նաեւ օգոստոսի 5-ին արձակուրդից վերադարձած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: