Էկվադորում 76-ամյա Բելլա Մոնտոյան «վերակենդանացել», ապա մի քանի օր անց «կրկին մահացել է»: Հունիսի 9-ին Մոնտոյան հոսպիտալացվել էր ինսուլտի և սրտի կանգի կասկածանքով։ Բժիշկները փորձել են օգնել կնոջը, սակայն նրա օրգանիզմը չի արձագանքել վերակենդանացմանը։ Վերջում նրան մահացած են ճանաչել։ Հունիսի 16-ին Մոնտոյան, այնուամենայնիվ, մահացել է Բաբաոյոյի քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ առաջին անգամ մահացած էր հայտարարվել։ Կնոջ մահը հաստատել են նրա հարազատները։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահվան պատճառը իշեմիկ ինսուլտն է։ |
Ծեր կինը ուշքի է եկել սեփական թաղման ժամանակ, սակայն մեկ շաբաթ անց մահացել է. (տեսանյութ)

