Ուժգին երկրաշարժ՝ Ռուսաստանում 437 կիլոմետր խորության վրա


Ուժգին երկրաշարժ՝ Ռուսաստանում 437 կիլոմետր խորության վրա
Հունիս 18 21:25 2023

5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կուրիլյան կղզիների Օխոտսկի ծովի ափին։

 

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը հայտնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 437 կիլոմետր խորության վրա։

 

 

Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում։