Ջենիֆեր Լոպեսն արմատապես փոխել է իմիջը (ֆոտո)


Ջենիֆեր Լոպեսն արմատապես փոխել է իմիջը (ֆոտո)
Հունիս 18 17:45 2023

Երգչուհի, դերասանուհի ու գործարար Ջենիֆեր Լոպեսն արմատապես փոխել է իմիջը եւ  հիացրել է երկրպագուներին։ Աստղը կերպարանափոխության արդյունքով կիսվել է Instagram սոցիալական ցանցի իր էջում։

Նա նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ճակատային հատվածում մազափնջով։

8-pic_32ratio_900x600-900x600-42636.jpg (116 KB)

Աստղի երկրպագուները հիացել են նրա նոր կերպարով։ «Աստված իմ, Ջենիֆերը շքեղ է, իսկ Բենը՝ բախտավոր», «Երիտասարդ ու գեղեցիկ», «Աշխարհի ամենագեղեցիկ կինը», «Նա հուլիսին կդառնա 54 տարեկան, կատակո՞ւմ եք», «Այս սանրվածքն իսկապես սազում է քեզ», - հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել են համացանցի օգտատերերը։