Մատենադարանի հարևանությամբ հսկայական ծառի ճյուղերը կոտրվել են, մեկը մխրճվել է ավտոմեքենայի մեջ (լուսանկարներ)


Մատենադարանի հարևանությամբ հսկայական ծառի ճյուղերը կոտրվել են, մեկը մխրճվել է ավտոմեքենայի մեջ (լուսանկարներ)
Հունիս 18 14:25 2023

Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում, Մատենադարանի հարևանությամբ ծառի որոշ ճյուղեր կոտրվել և ընկել են ավտոմեքենայի և առևտրի կրպակի վրա։ 

Ըստ նախնական տեղեկություների տուժածներ չկան։ Երջանիկ պատահականությամբ՝ Volkswagen-ի վարորդ Գևորգ Զաքարյանը չի տուժել, երբ ավտոմեքենայով մոտեցել է Մաշտոցի թիվ 25 շենքի մոտ և այդ ժամանակ ծառի ճյուղը կոտրվել և մխրճվել է դիմապակու մեջ։