Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում 2-րդ անգամ ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում 2-րդ անգամ ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Հունիս 17 16:49 2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն:

Հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 14:30-14:55-ը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար: