Հայաստանի Հանրապետության 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության երկրորդ ոլորտը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելմանը։ Այս ոլորտին ուղղված գործողությամբ նախատեսված է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործում, ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրում։ Սակայն, հպանցիկ հայացքը հեղափոխական պաշտոնյաների հայտարարագրերին խորը կասկածներ է առաջացնում կապված այդ ներդրված համակարգի կայացման հետ։ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր բացառել կոռուպցիոն ռիսկերը և ստանալ աշխարհի ամենակատարյալ հայտարարագրման համակարգը։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան այնպես չի գնացել...
Դիցուք՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարագրել է 50 հազար ԱՄՆ դոլարի ծախս, սակայն չի բարեհաճել նշել, թե այդ ինչ ճոխ ծախս է և ինչին է ուղղվել։
ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի 2019 թվականի հայտարարագրում նշվում է 35,000,000.00 չափով ստացած վարկը, որի մարմանն ուղղված գումարները պետք է դիտարկվեին որպես ծախս և հայտարարագրվեին, սակայն ոչ 2020 թվականի, ոչ էլ 2021 թվականի հայտարարագրերում այդ մասին չի հիշատակվում։ Մնում է ենթադրել, որ Պետրոսյանի վարկը այդպես էլ մնացել է չմարված, միայն թե հարց է` ինչպես են այդպիսի անպատասխանատու վարկառուին 2021-ին կրկին վարկ տվել։
Արսեն Թորոսյանը, մասնավորապես, նշել է 17,750,000.00 ՀՀ դրամի հասնող ծախս, ծախսի տեսակն էլ՝ 2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսեր:
Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի ծախսերի հայտարարագիրը նույնպես անչափ ուշագրավ է: Ահա այն․
Ավելին՝ այստեղ










