Ըստ լրատվամիջոցի՝ ողբերգական ավտովթարից մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են


Ըստ լրատվամիջոցի՝ ողբերգական ավտովթարից մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են
Ապրիլ 8 19:08 2026

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը դեպքի վայրից, Վանաձոր-Սպիտակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են։ 

Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 8-ին, ժամը 15:59-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

Տեսանյութն՝ այստեղ։