Տամպերե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 50 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող Կարեն Զուրաբյանը պարտվեց ադրբեջանցի Շահին Մուխտարովին:
Չնայած հայ մարզիկի հնարքին՝ մրցավարական քննարկումների արդյունքում գոտեմարտն ավարտվեց 7:5 հաշվով՝ հօգուտ ադրբեջանցու:










