Մարկ Սաղաթելյան, (1 սեպտեմբերի, 1971, Երևան – 31 հուլիսի, 2013, Երևան), հայ դերասան, շոումեն և հաղորդավար։ 1978-1988 թվականներին հաճախել է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ, որտեղ սովորել է 1988-1994 թվականներին։
1991-1994 թվականներին հանդես է եկել Երևանի բժշկական ինստիտուտի ՈՒՀԱ թիմի կազմում, մասնակցել թիմի ելույթների սցենարների ստեղծմանը։ 1991 թվականին թիմակիցների հետ հիմնել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որտեղ մինչև 2005 թվականը եղել է գովազդային բաժնի տնօրենը։
Մահացել է Երևանում. նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում։
Ստեղծագործական գործունեություն
Շոումենի կարիերան սկսել է 1991 թվականից՝ ՈՒՀԱ թիմի կազմում։ 1992 և 1994 թվականներին թիմը դարձել է բարձրագույն լիգայի չեմպիոն։ Ընկերությունից հեռացել է 2007 թվականի հոկտեմբերին։
Նախագծեր
1998 – «Թույն կասետ»
1999 – «Ուրիշ կասետ»
1999 – «220 վոլտ» «Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված համերգ» «Armenian comedy awards» «Tashi show»
Ֆիլմեր
1996 – «Մեր բակը»
1998 – «Մեր բակը 2»
2000 – «Բանդա»
2005 – «Մեր բակը 3»
2013 – «Քայլ ձիով»
Հաղորդումներ
1997 – «ՈՒՀԱ-ասորտի» (ռուսական ОРТ հեռուստաալիք) «Լեգո-մեգո»
2002 – «Հայկական ռադիո» հումորային հաղորդաշար (ռուսական СТС հեռուստաալիք)
2007 և 2009 – «Երկու աստղ» երաժշտական շոու
Հեռուստատեսություն
2002-2003 – «Կենտրոն» հեռուստաընկերության հիմնադիր աշխատակից
2003-2005 – «Շանթ» հեռուստաընկերություն, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի վարող։
2005-2007 – «TV5» հեռուստաընկերության տնօրեն ու գլխավոր պրոդյուսեր, «Կուբ», «Նեվերայատնի պյան ա», Արմեն Թադևոսյանի հետ՝ «Քնելուց առաջ» և «Նորութույններ» հեռուստանախագծերի վարող։
2006 – «PS club» սթենդ–ափ քոմեդի հայկական առաջին նախագծի հիմնադիրներից։ DJ Սերժոյի «Տժվժիկ» ձայնասկավառակի պրոդյուսերը։
2007-2009 – «TV5» «Շոու-երեկո Մարկ Սաղաթելյանի հետ» նախագծի վարող։
2009 – «Ֆորտ Բոյարդ» նախագծի հայկական թիմի անդամ։
2011 – «Արմենիա» հեռուստատեսություն, հայ-վրացական «Միմինո» նախագծի վարող։ «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր պրոդյուսեր։