Աբրամովիչը վաճառում է ինքնաթիռը. համացանցում հայտնվել են VIP սրահի լուսանկարները


Աբրամովիչը վաճառում է ինքնաթիռը. համացանցում հայտնվել են VIP սրահի լուսանկարները
Հունվար 26 01:02 2023

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի շքեղ օդանավը վաճառվում է, հայտնում է Avianews-ը։ Վաճառքի մասին ծանուցումը տեղադրվել է Global Jet թռիչքային օպերատորի կողմից։ Ընկերությունը հրապարակել է նաև ինքնաթիռի ինտերիերի լուսանկարները։

Նկարագրության մեջ ասվում է, որ ինքնաթիռը թողարկվել է 2007 թվականին, կատարել է 1 954 թռիչք՝ 7 080 ժամ ընդհանուր տևողությամբ։ Մինչ այս ինքնաթիռն ունեցել է միայն մեկ սեփականատեր։

 
 

 

Որպես ստանդարտ՝ այս դասի ինքնաթիռը կարող է տեղափոխել 250 ուղևոր։ Ինքնաթիռը կարող է Եվրոպայից Ամերիկա թռչել առանց վառելիքի լիցքավորման։

VIP տարբերակում  սրահն ունի 34  անձի  տեղավորելու հնարավորություն: Ինքնաթիռում կա  ննջասենյակ՝ առանձին լոգասենյակով, գրադարան, հյուրերի երեք ննջասենյակ, ճաշասենյակ, ընդհանուր սենյակ և  հանգստի մի քանի տարածքներ:

Ըստ Forbes-ի՝ Աբրամովիչը ինքնաթիռը գնել է 315 մլն դոլարով, լոտի նախնական գնահատված արժեքը 100 մլն դոլար է։