Մեխիկոյի մետրոյում գնացքներ են բախվել


Մեխիկոյի մետրոյում գնացքներ են բախվել
Հունվար 7 20:29 2023

Առնվազն 35 մարդ տուժել է, մեկը՝ մահացել, շաբաթ օրը Մեքսիկայի մայրաքաղաքի մետրոյում երկու գնացքների բախման հետևանքով։

 

 

Բոլոր տուժածները տեղափոխվել են Մեխիկոյի բժշկական հաստատություններ, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ օգնություն։ Նրանց վիճակի մասին տեղեկությունները չեն հրապարակվում։