Խոշոր հրդեհ Գյումրի քաղաքում․ ԱԻՆ


Խոշոր հրդեհ Գյումրի քաղաքում․ ԱԻՆ
Հունվար 7 22:21 2023

Հունվարի 7-ին, ժամը 20։35-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Ջամբուլի փողոցի տներից մեկում:

 

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 
 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին։