ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրել է. «Թուրքիան ու Ադրբեջանը տարին մեկնարկում են նոր համատեղ զորավարժությունների անցկացմամբ։ Հաղորդվող տեղեկության համաձայն` ադրբեջանցի զինվորականները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Ձմեռ-2023» համատեղ զորավարժություններին։ Նրանք այս պահին հասել են Կարս։
Տարվա մեկնարկը հիրավի «խաղաղասիրական» է և խորհրդանշական մեր հարևանների կողմից։










