Ողբերգական ավտովթար-հրդեհ Գեղարքունիքի մարզում, կա 5 զոհ, մի քանի դիեր մոխրացած են.(լուսանկարներ)


Ողբերգական ավտովթար-հրդեհ Գեղարքունիքի մարզում, կա 5 զոհ, մի քանի դիեր մոխրացած են.(լուսանկարներ)
Հունվար 7 19:10 2023
Այսօր՝ հունվարի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են 2 Opel-ներ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։
 
Հրշեջները մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը, որից հետո Opel-ներից մեկում հայտնաբերվել է 3, իսկ մյուսում՝ 2 դի։ 
 
Վթարի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը։ 

Պարզվում է նաև, արդյո՞ք վթարի հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան։