Ադրբեջանում ոսկու վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ


Ադրբեջանում ոսկու վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հունվար 6 23:34 2023

Ադրբեջանի Գեդաբեկի շրջանում ոսկու և պղնձի վերամշակման գործարանում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով ութ մարդ է թունավորվել. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ը։

«Ոսկու և պղնձի վերամշակման գործարանում էլեկտրականության կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել, 8 մարդ թունավորվել է ծխից, տուժածները հոսպիտալացվել են», -գրում են ԶԼՄ-ները: