«Մամ, մամա կյանքս 10 օրով էլ երկարեց»... Արցախում դեղ գտնելը Ձմեռ պապու նվեր է


«Մամ, մամա կյանքս 10 օրով էլ երկարեց»... Արցախում դեղ գտնելը Ձմեռ պապու նվեր է
Հունվար 6 15:03 2023

Արցախցի օգտատեր Նառա Կառոևնան (Նառա Դանիելյանը) գրում է.

 

«Այսօր ձմեռ պապի նվերի փոխարեն դեղատներից մեկում գտանք մեզ պետքական դեղերից երկուսը։

Չեք պատկերացնի տղաս  ո~նց ուրախացավ  և ճվաց դեղատնով մեկ. «Մամ, մամ, մամա կյանքս 10 օրով էլ երկարեց»... Բոլոր հերթում սպասող մարդիկ  ուրախությունից տղայիս հետ լացում էին։

 

 

Շնորհակալ եմ Տեր այս մի լավ օրվա համար էլ,,,,»,- գրել է մայրը:

 

Ավելի վաղ նա մեկ այլ գրառում էր արել.

 

«Ամենացավոտնա, երբ երեխատ կողքիդ տառապում է, իսկ դու չգիտես ո՞նց օգնես։

Ամեն Աստծո օր աղոթում եմ, որ մի լույս բացվի , երեխայիս դեղերն գտնեմ,,,,

Բլոկադա 25 րդ օր»...