Սուրբծննդյան տոնին ընդառաջ աղոթքս մեկն է՝ անվտանգություն՝ հայրենիքիս, համերաշխություն՝ հայ ժողովրդին, և սեր ու հարգանք` միմյանց նկատմամբ. Արման Վարդանյան


Սուրբծննդյան տոնին ընդառաջ աղոթքս մեկն է՝ անվտանգություն՝ հայրենիքիս, համերաշխություն՝ հայ ժողովրդին, և սեր ու հարգանք` միմյանց նկատմամբ. Արման Վարդանյան
Հունվար 5 20:33 2023

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

 

«Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։ Տոնին ընդառաջ աղոթքս մեկն է՝ անվտանգություն՝ հայրենիքիս, համերաշխություն՝ հայ ժողովրդին և ամենակարևորը՝ սեր ու հարգանք միմյանց նկատմամբ։

 

Թող որ Քրիստոսի Ծննդյան օրը ջերմությամբ և սիրով լցնի բոլորիս օջախներն ու սրտերը, Աստծո օրհնությամբ՝ թող խաղաղություն թևածի մեր երկրում։

Վստահ եմ՝ մենք՝ հայերս, ունենք անհրաժեշտ կամք ու վճռականություն՝ դիմակայելու այս դժվարություններին և շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն ազատ ու բարեկեցիկ Հայաստանի և Արցախի։ 

 

 Աստված պահապան մեր ազգին ու հայրենիքին»։