Մեդիահաբ-ին տված հարցազրույցի ժամանակ Իշխան Սաղաթելյանը նախ հաստատել է, որ Ամանորին մեկնել է Դուբայ, ապա պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են մամուլի տեղեկությունները, որ նա ընտանիքով մեկնել էր արտերկիր՝ Ամանորը նշելու, ասել է. «Մամուլը չէ, ֆեյքերի ՊՈԱԿ-ը։ Ընդամենը մի լուսանկար օդանավակայանի տեսախցիկներից և կազմակերպված հակաքարոզչություն։ Ունեի նախօրոք պլանավորած կարևոր հանդիպում և քանի որ այցելությունը չուներ պաշտոնական բնույթ ու որևէ կապ պետական միջոցների հետ, անձնական որոշում եմ կայացրել մեկնել ընտանիքիս անդամների հետ։ Նպատակը Ամանոր նշելը չէր։ Գուցե մի օր կպատմեմ, թե որն էր կարճատև բացակայությանս իրական նպատակը, իսկ որոշները կամաչեն իրենց պահվածքի համար»։










