Գայի պողոտայում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և ՎԱԶ 2170-ը. կան վիրավորներ. shamshyan.com


Գայի պողոտայում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և ՎԱԶ 2170-ը. կան վիրավորներ. shamshyan.com
Հունվար 5 00:01 2023

Այսօր` հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են 43-ամյա Արման Բ-ի վարած շտապօգնության հաշվեկշռում հաշվառված, Jin Bei մակնիշի և 32-ամյա Էդմոն Մ-ի վարած ՎԱԶ 217020 մակնիշի ավտոմեքենաները։

 

 

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց էր տեղափոխում հիվանդի, վիրավորներից մեկը հենց նա է։