Ադրբեջանում Իրանի դեսպանը հետ է կանչվել հայրենիք


Ադրբեջանում Իրանի դեսպանը հետ է կանչվել հայրենիք
Հունվար 4 16:07 2023

Ադրբեջանում Իրանի դեսպան Սայիդ Աբբաս Մուսավին կանչվել է Թեհրան՝ ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդուլահիանի հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է իրանական լրատվամիջոցները։

Դեսպանի և ԱԳ նախարարի խորհրդակցություններն անց են կացվում Ադրբեջանի և Իրանի միջև քաղաքական լարվածության աճի, անցկացվող զորավարժությունների ֆոնին։
Նշվում է, որ Մուսավին ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուին Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ բանակցությունների արդյունքները։