Ադրբեջանը շուտ չի բացի Լաչինի միջանցքը․ կփորձի աստիճանաբեր խեղդել Ղարաբաղը՝ բնակավայրեր կուղարկի ներկայացուցիչներին, հետո ոստիկանութանը և զինված ուժերին


Ադրբեջանը շուտ չի բացի Լաչինի միջանցքը․ կփորձի աստիճանաբեր խեղդել Ղարաբաղը՝ բնակավայրեր կուղարկի ներկայացուցիչներին, հետո ոստիկանութանը և զինված ուժերին
Հունվար 3 22:39 2023

Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին դեռևս շարունակվում է փակ մնալ, իսկ 120.000 հազար արցախցիներ հումանիտար աղետի առաջ են։ Այս ընթացքում եղան բարձր մակարդակով մի շարք կոչեր, այդուհանդերձ կյանքի ճանապարհը շարունակվում է փակ մնալ։ Թեմայի վերաբերյալ Tert.am- ը զրուցել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։

 

 

–Պարոն Խաչիկյան, ինչպես տեղյակ եք, դեկտեմբերի 12-ից մինչ այսօր շարունակում է փակ մնալ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին։ Այս ընթացքում եղան բարձր մակարդակի ամենատարբեր արձագանքներ, հայտարարություններ, ճանապարհը փակ մնաց նույնիսկ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո։ Ձեր կարծիքով` որո՞նք են Ադրբեջանի իրական նպատակները, այս ընթացքում կարծիքներ հնչեցին, որ սրանով Ադրբեջանը Սյունիքում միջանցքի հարցն է փորձում լուծել։ Իրականում Ալի՞ևն է փակել Լաչինը, թե այլ ձեռագիր է, ո՞վ է Լաչինի միջանցքի շահառուն։

 

–Ադրբեջանի այս արարքը կանխատեսելի էր։ Օգտվելով Ուկրաինայի պատերազմից և Ռուսաստանի թուլությունից՝ Ադրբեջանը փորձում է բոլոր հարցերը լուծել ուժային ճանապարհով։ Նրանք ցանկանում են աստիճանաբար վերականգնել իրենց վերահսկողությունը Ղարաբաղի վրա և արտաքսել նրա բնակչությանը: Նրանք կփորձեն աստիճանաբար խեղդել Ղարաբաղը, ստիպել բնակչությանն ընդունել ադրբեջանական վերահսկողությունը, կփորձեն իրենց ներկայացուցիչներին ուղարկել տեղի գյուղեր ու քաղաքներ, որից հետո ոստիկանութանն ու զինված ուժերին։ Դրանից հետո նրանք կստիպեն բնակչության մեծ մասին փախչել։ Հաջորդ թիրախը լինելու է «Զանգեզուրի միջանցքը», ապա Սյունիքի պրովինցիան։ Կկիրառեն նույն մեթոդները՝ ճնշում, ուժ, սադրանքներ՝ օգտագործելով խաղաղ բնակչությանը, որից հետո՝ թուրքական և ադրբեջանական բանակը։ Ինչպես տեսնում եք, անզոր են Եվրոպայի, ԱՄՆ-ի և այսպես կոչված «միջազգային հանրության» հայտարարությունները։

 

–Ինչպե՞ս եք գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները, թիրախավորումը։

 

 –Ռուսական ուժերի համար անհնար է ուժ կիրառել, քանի որ նրանք պետք է չեզոք մնան, քանի որ խաղաղապահներ են։ Հակառակ դեպքում ադրբեջանցիները նրանց կհայտարարեն հակամարտության կողմ և կխնդրեն հեռանալ: Ռուսաստանն այս պահին չի կարող կռվել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, նրանք դա գիտեն և լիովին օգտվում են դրանից։ Մնում է միայն դիվանագիտական և քաղաքական ճնշումը, բայց ադրբեջանցիներն ու թուրքերը գիտեն, որ Արևմուտքն ու Ռուսաստանը փակված են այս պատերազմում և երկուսն էլ մրցում են Ադրբեջանի և Թուրքիայի վրա ազդեցության համար և կախված են իրենցից:

 

Ռուս խաղաղապահները պետք է չեզոք մնան և չեն կարող ուժ կիրառել։ Ես չեմ հասկանում, թե ինչպես է նրանց վրա հարձակվելն ու քննադատելը օգնում հայկական կողմին։ Արդյո՞ք որևէ այլ երկիր պատրաստ է իր ուժերն ուղարկել հայերին պաշտպանելու համար: Չեմ կարծում։

 

Ավելին՝ Tert.am