Պելեի մարմինը տեղափոխվել է Սանթոսի մարզադաշտ (տեսանյութ)


Պելեի մարմինը տեղափոխվել է Սանթոսի մարզադաշտ (տեսանյութ)
Հունվար 2 17:04 2023

Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի մարմինը տեղափոխվել է ֆուտբոլի արքայի հարազատ ակումբի՝ «Սանթոսի» մարզադաշտ։

 

 

Այս մասին հայտնել է խաղացողի որդին՝ Էդսոն Չոլբի դո Նասիմենտոն։

 

«Մենք եկանք տուն»,- սոցցանցի իր էջում գրել է ֆուտբոլային լեգենդի որդին։

 

Պելեին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Սանթոս» մարզադաշտում։ Այն կմեկնարկի այսօր՝ հունվարի 2-ին, Երևանի ժամանակով 17:00-ին։