Հրդեհ Երեւանում գտնվող կենդանիների խանութում. շներ, թութակներ, սողուններ են սատկել


Հրդեհ Երեւանում գտնվող կենդանիների խանութում. շներ, թութակներ, սողուններ են սատկել
Հունվար 2 12:43 2023

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով կենդանիներ են սատկել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

 

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 09:22-ին ահազանգ է ստացել, որ Ճառագայթային փողոցի Գ շենքի 1-ին հարկում ծուխ է նկատվում։

 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող կենդանիների խանութում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։15-ին։

 

35 քմ ընդհանուր տարածքում այրվել է կենդանիների համար նախատեսված 10 պարկ չոր կեր, ծխահարումից սատկել են 50 թութակ, 2 շուն, 1 նապաստակ, 30 սողուն (մողես եւ օձ), 50-60 կրծողներ (գերմանամուկ, ծովախոզուկ):