Բելգրադում Նոր տարվա տոնակատարության ժամանակ ջրի վրա լողացող ակումբ է խորտակվել. 192.rs


Բելգրադում Նոր տարվա տոնակատարության ժամանակ ջրի վրա լողացող ակումբ է խորտակվել. 192.rs
Հունվար 1 14:25 2023

Բելգրադի «Ֆրիսթայլեր» ջրային ակումբը խորտակվել է Ամանորի տոնակատարության ժամանակ։ Այս մասին հայտնում է 192.rs պորտալը։

 

Պորտալի տվյալներով՝ միջադեպի հետեւանքով վիրավորվել է մեկ աղջիկ, ով թեթեւ վնասվածքներ է ստացել։ Ակումբի խորտակման պահին, տարհանում է իրականացվել։

 

 

«Մի աղջիկ թեթեւ վնասվածքներ է ստացել։ Ոստիկաններն ու շտապօգնությունը դեպքի վայրում են»,- նշված է հրապարակման մեջ։

 

Լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է դրա կեսն անհետացել ջրի տակ։ Հարյուրավոր մարդիկ կարողացել են լքել ակումբը նեղ կամրջով, իսկ մյուսները ոտքերով բարձրացել են սեղանների վրա: