Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանը Պելեի հիշատակին լուսավորվել է Բրազիլիայի դրոշի գույներով


Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանը Պելեի հիշատակին լուսավորվել է Բրազիլիայի դրոշի գույներով
Դեկտեմբեր 30 11:12 2022

Ռիո դե Ժանեյրոյում գտնվող  Հիսուս Քրիստոսի արձանը լուսավորվել է Բրազիլիայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Պելեի, հայտնում է G1 պորտալը։

 

 

«Քրիստոսի արձանը հինգշաբթի օրը նոր գույներ ունի՝ ի հիշատակ Պելեի։ Այն կլուսավորվի Բրազիլիայի դրոշի գույներով»,- գրում է պորտալը։

 

 

Լույսերը վառ կմնան ողջ գիշեր, թեև հինգշաբթի արձանը այնքան էլ տեսանելի չէ ամպերի պատճառով:

 

 

Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրված է լեռան գագաթին՝ ծովի մակարդակից ավելի քան 700 մետր բարձրության վրա:

 

 

Ինչպես հայտնի է, հինգշաբթի օրը 82 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է պատմության միակ աշխարհի եռակի չեմպիոն Պելեն։



loading...