Մահացել է ֆուտբոլի արքա Պելեն


Մահացել է ֆուտբոլի արքա Պելեն
Դեկտեմբեր 30 01:12 2022

82 տարեկանում մահացել է ֆուտբոլի արքա Պելեն։

 

Այս մասին հայտնում է Associated press-ը՝ հղում անելով Պելեի գործակալ Ջո Ֆրագային։

 

Պելեն քաղցկեղի դեմ բուժվում էր 2021 թվականից: Մեկ ամիս առաջ նա հոսպիտալացվել էր։

 

Նա 21 տարվա կարիերայի ընթացքում 1363 խաղում համաշխարհային ռեկորդ սահմանել՝ խփելով 1281 գոլ, այդ թվում՝ 77 գոլ Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած 92 խաղում:

Միակ խաղացողը, ով երեք անգամ նվաճել է Աշխարհի գավաթը՝ 1958, 1962 և 1970 թվականներին, Պելեն ճանաչվել է ՖԻՖԱ-ի դարի խաղացող 2000 թվականին։